ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հակագովազդ

Հակագովազդ
24.12.2013 | 01:02

Երևանում գովազդային խախտումները նորություն չեն, բայց կան բոլոր սահմանները հատող վահանակներ: Իսահակյան 28 հասցեում «Արմենպրես» անվամբ հայտնի շենքի դիմաց է տեղադրված այս օղու գովազդը: Հետաքրքիր է, որ այս շենքում գործող ոչ մի կազմակերպության լոգոն չեն թույլատրում շենքի մուտքի պատին փակցնել: Հակոբ Մեղապարտի արձանի կողքին այս օղու գովազդը լավագույնս ցույց է տալիս, թե ինչ հարաբերությունների մեջ են մեզանում գիրքն ու զվարճանքի օբյեկտները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ. Գ.- Միակ հուսադրողն այն է, որ այս գովազդը երկար կյանք չի ունենա։ Այն պատրաստված է սառույցից և, երևանյան խստաշունչ ձմռան ավարտից անմիջապես հետո, երբ արևը մի հայացք կնետի օղու սառցե շշին, այն անմիջապես կհալվի-կանհետանա։ Պետք է նշել, որ Ամանորի նախաշեմին հիշյալ ընկերությունը բավականին արտասովոր գովազդ է մտածել. գրահրատարակչություններով, գործակալություններով լի շենքի դիմաց և բազմաթիվ սրճարանների հարևանությամբ այն ցանկալի ազդեցություն կունենա։

Դիտվել է՝ 1658

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ